
Վրաստանում համաներմամբ ուղղիչ հիմնարկներից ազատ է արձակվել մոտ 7000 մարդ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ համաներմամբ Վրաստանի բանտերը լքել է ևս 18 մարդ: Այս մասին հայտարարել է Պատիժների իրագործման ու իրավական օգնության նախարարությունը:
Վերջին տվյալներով՝ համաներման արդյունքում ուղղիչ հիմնարկներից արդեն իսկ ազատ է արձակվել 6918 դատապարտյալ/ամբաստանյալ: Նրանցից 175-ը քաղբանտարկյալներ են, 275-ը՝ կանայք, 17-ը՝ անչափահասներ: Համաներման մասին օրենքը Վրաստանում ընդունվել է այս տարվա հունվարի 13-ին:
Դրա վրա իր ստորագրությունն է դրել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին: Չնայած երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վետո էր դրել համաներման օրինագծի վրա՝ խորհրդարանում մեծամասնություն կազմող «Վրացական երազանք» դաշինքը կարողացավ հաղթահարել այդ արգելքը: