Բաժիններ՝

Կյանքից հեռացել է Չինաստանի նախկին նախագահ Ցզյան Ցզեմինը

96 տարեկան հասակում վախճանվել է Չինաստանի նախկին նախագահ Ցզյան Ցզեմինը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը:

«Մեր մեծարգո ընկեր Ցզյան Ցզեմինը տառապում էր սպիտակարյունությունից, բարդացած պոլիօրգանային անբավարարությունից. նրան փրկել հնարավոր չէր: 2022 թվականի նոյեմբերի 30-ին՝ ժամը 12:13-ին (Երևանի ժամանակով 08:13-ին), նա վախճանվել է Շանհայում՝ 96 տարեկան հասակում», – ասվում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության տարածած հաղորդագրության մեջ:

Չինաստանի նախկին ղեկավարի մահվան մասին հաղորդագրությունը համատեղ տարածել են Չինաստանի Կոմկուսի կենտրոնական կոմիտեն, Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեն, ՉԺՀ-ի Պետխորհուրդը, Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի համաչինական կոմիտեն և Չինաստանի Կոմկուսի կենտկոմի ռազմական խորհուրդն ու ՉԺՀ-ի կենտրոնական ռազմական խորհուրդը:

Ցզյան Ցզեմինը Չինաստանի Կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղարի պաշտոնն զբաղեցրել է 1989-ից մինչև 2002 թվականը, իսկ ՉԺՀ-ի նախագահի պաշտոնը՝ 1993-ից մինչև 2003 թվականը, երբ նախագահի պաշտոնը ստնաձնեց Հու Ցզինտաոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս