ԵՊՀ-ի և ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, հիմք ընդունելով երկու կառույցների համատեղ գործունեության փոխշահավետությունն ու դրա հետագա զարգացման ու ամրապնդման կարևորությունը, ստորագրել են համագործակցության համաձայնագիր։ Այս մասին հայտնեցին ԵՊՀ ԵՊՀ հանրային կապերի և մարքեթինգի վարչությունից:

ԵՊՀ-ի և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջև ստորագրված համագործակցության համաձայնագրով կողմերը միավորելու են իրենց ջանքերը մասնագետների վերապատրաստման, կրթական և գիտահետազոտական լրացուցիչ աշխատանքներ կատարելու, համատեղ այլ ծրագրեր իրագործելու համար։

Նախանշված նպատակներին հասնելու համար կողմերը ներդնելու են ուսումնամեթոդական բազաներ, լաբորատորիաներ, մարդկային ռեսուրսներ, մասնագիտական գիտելիքներ, ունակություններ ու հմտություններ։

Ըստ համաձայնագրի՝ համագործակցության շրջանակում կազմակերպվելու են նաև գիտաժողովներ, կլոր սեղան-քննարկումներ և ակադեմիական այլ միջոցառումներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930