Ռուսաստանը և Իրանը համաձայնության են եկել ավիաարդյունաբերության և նավաշինության ոլորտի համատեղ նախագծերի շուրջ
Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են համատեղ նախագծեր իրականացնել էներգետիկ մեքենաշինության, նավաշինության և ավիաշինության ոլորտում: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Իրանի արդյունաբերության, հանքահորերի և առևտրի փոխնախարար, Իրանի առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյմանփաքը:
Փեյմանփաքը և Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության ղեկավար Ալեքսանդր Շոխինը նոյեմբերի 30-ին «Ռուսաստանի արդյունաբերող» համաժողովի շրջանակներում հուշագիր են ստորագրել Ռուսաստան-Իրան գործարար համագործակցության խորհրդի ստեղծման շուրջ:
«Մենք սկզբունքային համաձայնությունների ենք հասել շինարարության և նախագծման համատեղ նախագծերի՝ տուրբինների, նավաշինության, շարժակազմի, ուղղաթիռների և ավիաշինության, ինքնաթիռների, ինչպես նաև տրակտորների և գյուղատնտեսական սարքավորումների համատեղ նախագծման և արտադրության հարցերում», – ասել է Փեյմանփաքը:
Նա հավելել է, որ իրանական կողմը մտադիր է «ակտիվորեն իրագործել նախագծերն այդ ոլորտներում», որտեղ քննարկվում է ՌԴ-ի հետ համատեղ ընկերությունների ձևավորման հնարավորությունը: