Մասկը կարծում Է, որ Twitter-ը մարտ Է մղում հանուն քաղաքակրթության ապագայի
Ամերիկացի գործարար, միլիարդատեր Իլոն Մասկը համոզված է, որ իրեն պատկանող Twitter սոցիալական հարթակում մարտ է ընթանում հանուն քաղաքակրթության ապագայի:
«Սա մարտ է հանուն քաղաքակրթության ապագայի: Եթե խոսքի ազատությունն անհետանա նույնիսկ ԱՄՆ-ում, առջևում մեզ սպասվում Է սոսկ բռնկալություն», – գրել է Մասկը Twitter-ում:
Միլիարդատերն այս կերպ է պատասխանել այն օգտատիրոջը, որը երկրի ձախ ուղղվածություն ունեցող զանգվածային լրատվամիջոցներին և խոշոր տեխնոլոգիական ընկերություններին մեղադրել էր «տեղեկատվության լիակատար վերահսկողության մոլագարության մեջ», քանի որ նրանք դժգոհել էին Մասկի բարեփոխումներից:
Ավելի վաղ գրառման մեջ Մասկը հայտնել է, որ Apple ընկերությունն սպառնացել է հեռացնել Twitter-ի հավելվածն AppStore խանութից, սակայն չի հայտնել դրա պատճառը:
Բացի դրանից, Մասկը նշել է, որ Apple-ը գրեթե դադարել է գովազդ զետեղել իր հարթակում:
Գործարարը խոստացել է, որ շուտով Twitter-ում կհրապարակվեն համացանցում խոսքի ազատության ճնշման վկայությունները:
Իլոն Մասկը Twitter-ի ձեռքբերման գործարքը կնքել է հոկտեմբերի 27-ին՝ սոցիալական հարթակի սեփականատերը դառնալու համար վճարելով 44 միլիարդ դոլար: