Արագածոտնի մարզպետը շարունակում է «դեկորատիվ» ներկայություն պահպանել. «ռուլիտ» է անում հայտնի զույգը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը շարունակում է «դեկորատիվ» ներկայություն պահպանել, եւ մարզում որոշումները կայացվում են այլոց՝ փոխմարզպետի, խորհրդականի, մարզից ընտրված պատգամավորի կողմից։

Մենք տեղեկացանք, որ փոխմարզպետ Էդգար Փարվանյանը եւ ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը որոշել են Ծաղկահովիտը զավթել եւ համայնքային պաշտոններում նշանակել իրենց մարդկանց։ Նրանց թեպետ չհաջողվեց ընտրություններում իրենց ուզած թեկնածուին համայնքի ղեկավար դարձնել, եւ ընտրվեց ՔՊ-ի կողմից առաջադրված, բայց նախկինների ամենավառ ներկայացուցիչ հանդիսացող Նորաին Հակոբյանը, բայց հուսով են, որ համայնքապետին մոտ ապագայում մենմենակ են թողնելու իր «թագավորության» մեջ։

Մեկնարկը տրվել է՝ ազատել են համայնքի սոցիալական, աշխատանքի եւ զբաղվածության ծրագրերի բաժնի պետի տեղակալ Լուսինե Ներսիսյանին, ով գտնվում է ֆիզարձակուրդում, եւ նրա փոխարեն նշանակել փոխմարզպետի հորեղբորորդուն՝ Արթուր Փարվանյանին, ով, ի դեպ, ապարանցի է, նպատակ ունեն ինչ-որ ժամանակ հետո էլ վերջինիս նշանակել պետի պաշտոնում։ Համայնքապետարանի մեր աղբյուրները վստահեցնում են, որ գրեթե բոլոր աշխատակիցներին փոխելու ուղղությամբ զույգն ինտենսիվ աշխատում է»:

Տեսանյութեր

Լրահոս