29-ամյա երիտասարդն ինքնաշեն գրիչ-ատրճանակով անզգուշաբար վնասել էր ինքն իրեն
Նոյեմբերի 27-ին, ժամը 01.10-ին, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին հաղորդում էր ստացվել, որ «աջ ծնկահոդի կույր հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ:
Հիվանդանոց մեկնած ոստիկաններին երիտասարդը հայտնել է, որ ժամը 00.20-ի սահմաններում գրպանում եղած ինքնաշեն գրիչ-ատրճանակով անզգուշաբար կրակել է ոտքին:
Դեպքի վայրում՝ Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի շենքերից մեկի մոտ, ոստիկանները հայտնաբերել են ինքնաշեն գրիչ-ատրճանակը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել է Դիլիջանի քննչական բաժին: