Բաժիններ՝

Ավստրիայում երկաթուղայինների համազգային գործադուլի պատճառով դադարել է բոլոր գնացքների երթևեկությունը

Ավստիայում այսօր անցկացվում է «Ավստրիայի երկաթուղիներ» տրանսպորտային ընկերության աշխատողների համազգային գործադուլ, որը կտևի մինչև կեսգիշեր: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ները:

Մեկօրյա գործադուլի պատճառով դադարեցված է գնացքների երթևեկությունն ամբողջ երկրում, նաև ընդհատվել է երկաթուղային հաղորդակցությունը հարևան պետությունների հետ: Աշխատանքի դուրս չի եկել «Ավստրիայի երկաթուղիներ»-ի շուրջ 50 հազար աշխատակից:

Բողոքի ակցիան չի վերաբերում Վիեննայի մետրոպոլիտենին և քաղաքային տրամվային, որոնք կառավարում են մունիցիպալ տրանսպորտային ընկերությունները: Գնված տոմսերը, որոնցից ուղևորները չեն կարող օգտվել, կգործեն մինչև դեկտեմբերի 5-ը:

Գործադուլի պատճառ է դարձել երկաթուղայինների արհմիության պահանջը՝ 400 եվոյով բարձրացնել աշխատավարձը: Դա պետք է վերաբերեր տրանսպորտային ընկերության 430 հազար աշխատակիցների: Գործատուի շահերը ներկայացնող Ավստրիայի էկոնոմիկայի պալատում մերժել են այդ առաջարկը և համաձայնել են աշխատավարձը բարձրացնել 200 եվոյով՝ 1000եվրոյի չափով միանվագ բոնուս հավելավճարով:

Բանակցությունների՝ նոյեմբերի 27-ին կայացած հինգերորդ փուլի ընթացքում արհմիության ներկայացուցիչները չեն ընդունել նշված պայմանները և հայտարարել են գործադուլ անցկացնելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս