Ադրբեջանը պետք է հիշի՝ Ալիևը ստորագրել է եռակողմ հայտարարություն, որտեղ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը հիշատակված է 5 անգամ. Մարուքյան
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի՝ ռուս խաղաղապահներին ուղղված պահանջին՝ չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը:
Մարուքյանը «Թվիթեր»-ի իր էջում գրել է. Ադրբեջանի ՊՆ-ն Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներից պահանջում է չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը։ Ադրբեջանը պետք է հիշի, որ 2 տարի առաջ նախագահ Ալիևը ստորագրել է հրադադարի եռակողմ համաձայնություն, որտեղ «Լեռնային Ղարաբաղը» հիշատակված է 5 անգամ»:
Հատուկ հանձնարարություններով դեսպանը հավելել է, որ դա Ռուսաստանի համար օրինական հիմք է Լեռնային Ղարաբաղ անվանումը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, որով Ռուսաստանի ՊՆ-ից պահանջում է չգործածել Լեռնային Ղարաբաղ անվանումը: