Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են անցկացրել
Ռուսաստանի դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են անցկացրել:
Այս մասին հայտնում է Hurriyet-ը:
Կողմերը հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային հարցերի, մասնավորապես՝ Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակին:
Զրույցի ժամանակ քննարկվող թեմաներից է եղել նաև Սև ծովով գյուղմթերքի փոխադրման մասին «հացահատիկային միջանցք»-ի համաձայնագիրը: