Բաժիններ՝

Աբխազիայում գտնում են, որ Եվրոպայի կողմից ՌԴ անձնագրերի չճանաչումը հակասում է միջազգային իրավունքին

Եվրախորհրդարանի որոշումը ռուսական անձնագրերը չճանաչելու վերաբերյալ, որոնք տրվել են Ռուսաստանի նոր տարածաշրջաններում, ինչպես նաև Ղրիմում և Աբխազիայի ու Հարավային Օսիայի տարածքներում, լիովին հակասում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, Սուխումում լրագրողներին հայտարարել Է Աբխազիայի արտաքին գործերի նախարար Ինալ Արձինբան:

Միևնույն ժամանակ նա նշել Է, որ այդ որոշումը «չի ազդում անկախ ինքնիշխան աբխազական պետության ամրապնդման ուղեգծի վրա»: Նրա խոսքով՝ պաշտոնական Սուխումը «եվրոպական կառույցների հետ երկխոսության ընթացքում կձգտի հասնել նախևառաջ Աբխազիայի Հանրապետության քաղաքացու ազգային անձնագրի ճանաչման»:

Ավելի վաղ Աբխազիայի ԱԳՆ-ն այդ առիթով իր հայտարարության մեջ Եվրոպական միությանը մեղադրել Էր «Աբխազիայի միջազգային մեկուսացման ուղղությամբ Վրաստանի հակամարդասիրական քաղաքականությանը» մասնակցելու մեջ: «Ընդունված սահմանափակումները Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպիտ խախտում են: Եվրախորհրդարանի որոշումը խոչընդոտում Է Աբխազիայի Հանրապետության քաղաքացիների կողմից ազատ տեղաշարժման անքակտելի իրավունքի իրագործումը», – ընդգծել են Աբխազիայի ԱԳՆ-ում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս