46-ամյա տղամարդը վաճառելու նպատակով դաշտից հորթ էր գողացել
Նոյեմբերի 23-ին ոստիկանության Սպիտակի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ բաժանմունքում տեղեկություն էր ստացվել, որ Սպիտակ քաղաքի Էստոնական թաղամասի հարակից դաշտից հորթ են գողացել:
Սպիտակի ոստիկանները, համագործակցելով ՊԾ Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողների հետ, բաժին են հրավիրել սպիտակցի 46-ամյա մի տղամարդու: Նա խոստովանել է, որ դաշտից ինքն է գողացել համաքաղաքացու հորթը: Նաև հայտնել է, որ հորթը պահել է Իտալական թաղամասի չօգտագործվող վագոն-տնակում՝ հետագայում գնորդ գտնելու և վաճառելու նպատակով:
46-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սպիտակի քննչական բաժին: