Հայ ռեժիսոր Օֆելյա Հարությունյանի «Գյուղը որ կանգնի» կինոնկարը կցուցադրվի Բրեստի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում
Ռեժիսոր Օֆելյա Հարությունյանի «Գյուղը որ կանգնի» կինոնկարն ընդգրկվել է Բրեստի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի «Աշխարհի կանայք» ծրագրում:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:
Բրեստի կինոփառատոնը համարվում է կարճամետրաժ ֆիլմերի ֆրանսիական և եվրոպական երկրորդ ամենամեծ կինոփառատոնը, որն անցկացվում է ամեն տարվա նոյեմբեր ամսին։
Պետական ֆինանսական աջակցություն ստացած «Գյուղը որ կանգնի» կինոնկարի և՛ ռեժիսորը, և՛ սցենարի հեղինակն Օֆելյա Հարությունյանն է, պրոդյուսերը Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյանն է, համապրոդյուսերը՝ Լիդիա Ինդժովան (Բելգիա): Դերերում՝ Նանոր Պետրոսյան, Լիանա Վարդանյան, Անի Խաչիկյան, Աստղիկ Աբաջյան, Սիրանուշ Բարսեղյան: Արտադրող ընկերությունը՝ «Ֆերմատա ֆիլմ», համաարտադրող երկրներն են Բելգիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան: