Գողության մեղադրանքով հետախուզվող 43-ամյա Գայանե Ա.-ն հայտնաբերվել է
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 19-ին Խուդյակովի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Նոր Նորքի բաժին է տեղափոխվել 43-ամյա Գայանե Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: