Վրաստանում 42-ամյա կինը մահացել է խոզագրիպից
![](https://168.am/wp-content/uploads/2013/02/fad059d05ba9ceb300ad99b9580652c4.jpg)
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Գուդուշաուրիի կլինիկայում 42-ամյա կինը մահացել է խոզագրիպից: Այս մասին հայտարարել է Հասարական առողջության ու հիվանդությունների վերահսկման Ազգային կենտրոնի ներկայացուցիչ Խաթունա Զախաշվիլին:
Վերջինիս խոսքերով՝ կինը մահացել է փետրվարի 10-ին՝ կլինիկայում տասնօրյա բուժումից հետո: Լաբորատոր եղանակով հաստատվել է, որ 42-ամյա կնոջ մահվան պատճառը խոզագրիպն է:
Զախաշվիլին հավելել է, որ մահացածի հարազատները կարող են հանդիսանալ վարակակիրներ, ինչի համար էլ պետք է բուժման նպատակով դիմեն բժիշկներին: Զախաշվիլին ընդգծել է, որ խոզագրիպով վարակվածների քանակը կարող է աճել: