Իսլանդիայի իրավապահների կողմից բռնաբարության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Հայաստանում
Նոյեմբերի 18-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 49-ամյա Իոսեբ Գ.-ն, որը մայիսի 31-ից Իսլանդիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: