ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Արմավիրում
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 18-ին Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցում հայտնաբերել և բաժին ենտեղափոխել Հմայակ Գ.-ին, որը հոկտեմբերի 13-ից ՌԴ Կեմերովոյի մարզի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: