Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Այս մասին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։