Սա այն է, ինչ առաջարկում է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին. Էդմոն Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը անդրադարձել է Արցախում ադրբեջանական զինված ուժերի կողմից խաղաղ բնակչության ուղղությամբ հերթական գնդակոծությանը.

«Այսօր` ժամը 12:15-ին, Ադրբեջանը կրակ է բացել խաղաղ բնակչության վրա: Դա այն է, ինչ տեղի է ունենում ամեն օր, և սա այն է, ինչ առաջարկում է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին։ Միջազգային հանրությունը քաջատեղյակ է այս «առաջարկին», և ես հուսով եմ, որ պատասխանը կլինի համաչափ և օպերատիվ»,- գրել է Մարուքյանը։։

Տեսանյութեր

Լրահոս