Այսուհետ նոտարական գործողություններին անհրաժեշտության դեպքում կարող է ներգրավվել նաև ժեստերի լեզվով թարգմանիչ

Արդարադատության նախարարությունն անցկացրել է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգումը, որին ի թիվս այլ լեզուների՝ մասնակցել են նաև ժեստերի լեզվին տիրապետող անձինք:

Նշենք, որ այս ցուցանիշն աննախադեպ է, քանի որ նախկինում ժեստերի լեզվին տիրապետող որևէ անձ հայտ չի ներկայացրել:

Որակավորման ստուգմանը մասնակցել է ժեստերի լեզվով թարգմանություն իրականացնող երեք թարգմանիչ, որից ստուգման փուլը հաղթահարել է միայն մեկը:

Արդարադատության նախարարությունը ողջունում է մասնակցության այս ցուցանիշը, քանի որ ժեստերի լեզվին տիրապետող թարգմանիչների առկայությունը կբարելավի նոտարական թարգմանության գործընթացը և կհեշտացնի քաղաքացիների կյանքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930