Պուտինը կգա Հայաստան
![](https://168.am/wp-content/uploads/2022/11/1097627.jpg)
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Նախագահը կայցելի Հայաստան, որտեղ կմասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին»,- ասել է Պեսկովը լրագրողներին տված ճեպազրույցի ընթացքում:
Ավելի վաղ հայտարարություն էր տարածել ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունը՝ մանրամասներ ներկայացնելով գագաթնաժողովի օրակարգի մասին: