Բաժիններ՝

Վթար, ծեծկռտուք և կրակոցներ Էջմիածնում

Նոյեմբերի 13-ին, կեսգիշերին մոտ, ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Էջմիածին քաղաքի Սոս Մանուկյան փողոցում ծեծկռտուք է։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ հիշյալ փողոցում իրար էին բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո վարորդները և ուղևորները վիճել էին։ Վեճին միջամտել էին նաև այլ անձինք։ Միջադեպի մասնակիցներից մեկը ինքնաձիգով կրակել էր։ Նա հենց Սոս Մանուկյան փողոցում ձերբակալվեց ու տեղափոխվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Վաղարշապատի բաժին են ներկայացվել նաև միջադեպի այլ մասնակիցներ։ Բացատրական աշխատանքի արդյունքում կրակոցներ արձակած տղամարդը ինքնաձիգը ներկայացրել է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930