Ըստ Նիկոլի Հայաստանի քաղաքացիների գլխում շարունակում է ամրապնդվել աղքատությունը և թվերը շարունակում են աճել. Կարեն Ավագյան
Ըստ Նիկոլի Հայաստանի քաղաքացիների գլխում շարունակում է ամրապնդվել աղքատությունը և թվերը շարունակում են աճել:
Համաշխարհային բանկի կանխատեսումների 2022 թվականի արդյունքներով ՀՀ ամեն 5 բնակչից 2-ը աղքատ է:
Հայասատնում աղքատության տոկոսը կարող է հասնել 39.6 տոկոսի:
ՀԻՇԵՑՈՒՄ. քպ 2021 թվականի ընտրություններին ասում էր, որ մինչև 2026 թվական աղքատության մակարադը կրճատելու է կրկնակի: Այսինքն, աղքատությունը պետք է 15 տոկոսից ցածր լիներ: Մինչդեռ աղքատության թվերը շարունակում են աճել ահագնացող տեմպերով:
ՀԻՄԱ ԹՎԵՐԸ.
2017 թվականին – 25.7 տոկոս աղքատություն
2018 թվականին – 23.5 տոկոս աղքատություն
Նշեմ, որ վերը ներկայացված թվերը ոչ մի կապ չունեն «հեղափոխական» Հայաստանի հետ:
Ստորև արդեն «հեղափոխական» Հայաստանի աղքատության ավելացված թվերն են:
2019 թվականին -26.4 տոկոս աղքատություն
Չենք կարող չհիշել, որ նիկոլի բացատրությունը, այն հանգամանքին, թե ինչու է «հեղափոխությունից» հետո աղքատությունն ավելացել, ասել էր, որ աղքատությունը Հայաստանի քաղաքացիների գլխում է: Փաստորեն 2019 թվականից սկսած Հայաստանի քաղաքացիների գլխում շարունակում է ամրապնդվել աղքատությունը, իսկ թվերը շարունակում են աճել:
2020 թվականին -27 տոկոս աղքատություն