Մարդու իրավունքների հարցը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր չի դիտարկվել որպես ներքին խնդիր. Մարուքյանը հակադարձել է Ադրբեջանի պնդումներին
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հակադարձել է ադրբեջանական կողմի պնդումներին, թե Լեռնային Ղարաբաղի հարցն իրենց ներքին խնդիրն է: Մարուքյանը իր «Թվիթեր»-ի միկրոբլոգում գրել է.
«Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ներքին խնդիր է։ Հիշեցնեմ միայն, որ ոչ մի ներքին հարցով տասնամյակներ շարունակ չեն զբաղվել ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամները, ԵԱՀԿ-ն և այժմ ԵՄ-ն: Մարդու իրավունքների հարցը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր 7 տասնամյակ չի դիտարկվել որպես ներքին խնդիր»։