Բաժիններ՝

Զբաղվածություն ունեցողների 24.8%-ն աշխատում է պետական կառավարման համակարգում

Զբաղվածություն ունեցող 1 միլիոն 88300 մարդկանցից 24.8%-ն աշխատում է պետական կառավարման համակարգում։

Այս մասին տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկագրերից։

21.8%-ի զբաղվածությունը գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտներում են։ 13.3%-ը կազմում է արդյունաբերության ոլորտում զբաղվածությունը, 14.5%-ը առևտրի, նորոգման, կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտներում։

Մյուս զբաղվածություն ունեցողներն են՝ 8.8%-ը՝ շինարարությունում, 6.9%` փոխադրումներ, պահեստային տնտեսություն, տեղեկատվություն և կապ, 5.5%-ը՝ ֆինանսական, անշարժ գույքի ոլորտներ և 4․3%-ը՝ այլ ծառայություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս