Փաշինյանը որոշել է «կոնտրոլի» տակ պահել շատերին. Կգաղտնալսի՞ որոշ թիմակիցների. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում կասկածներ ունեն, որ անցած շաբաթ-կիրակի օրերին իրենցից շատերի հեռախոսներում հայտնի «Պեգասուս» գաղտնալսման ծրագիրն են «նստեցրել»։ Հիշեցնենք, որ սա բավականին թանկարժեք ծրագիր է, որը բջջայիններում ներդնելով, իրավապահ մարմինները հնարավորություն են ստանում գաղտնալսել ամեն ինչ։ ՔՊ մեր աղբյուրը չբացառեց, որ դա պայմանավորված է ՔՊ վարչության ընտրությունների կեղծիքներով։

Նիկոլ Փաշինյանի անվստահությունը թիմի հանդեպ էլ ավելի է խորացել, եւ նա որոշել է «կոնտրոլի» տակ պահել շատերին։ Ծրագիրը ՀՀ իշխանությունը գնել էր ընդդիմադիր գործիչների համար, սակայն «շահառուների» շրջանակը, փաստորեն, գնալով ընդլայնվում է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930