Ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել
Նոյեմբերի 15-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Գուգարք գյուղի վարչական տարածքում ստուգման են ենթարկել «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան, որը բեռնված էր փայտանյութով: Վարորդը հայտնել է, որ գյուղի հարակից անտառից բենզասղոցի գործադրմամբ ապօրինի հատել է երկու կանգուն ծառ:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն: