Երևանյան լճի մաքրման ծրագրով ութ հեկտարից ավելի տարածքից եղեգ է հանվել
Երևանյան լճի մաքրման ծրագրով 2022թ. եղեգները չորացնելու ծավալուն աշխատանք է արվել: Ութ հեկտարից ավելի տարածքից եղեգ է հանվել:
Ինչպես տեղեկացրին քաղաքապետարանի լրատվության վարչությունից, գալիք տարի ևս նախատեսվում են եղեգների չորացման և մաքրման աշխատանքներ իրականացնել՝ Երևան մտնող Հրազդան գետի հատվածից մինչև Երևանյան լիճ:
Ավարտվել է նաև Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում նոր տեղադրված հուշարձանի և հարակից տարածքի արտաքին լուսավորության ցանցի շինարարությունը:
Տարեկան ծրագրով շարունակվում է Աբովյան պուրակի համալիր բարեկարգումը: Ծրագրով ամբողջությամբ կարդիականացվի արտաքին լուսավորության և ոռոգման ցանցը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կտրվեն կանաչապատման նոր լուծումներ: