Բաժիններ՝

Նոր Նորքում կրակոցներ հնչեցնելու գործով ձերբակալվել է նույն թաղամասի 44-ամյա բնակիչը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Նոր Նորքի 7-րդ զանգվածի շենքերից մեկի բակում կրակոցներ հնչեցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես  հայտնում են Քննչական կոմիտեից, հիշյալ վայրում անհայտ անձի կողմից կրակոցներ հնչեցնելու և հայհոյելու մասին ահազանգը ստացվել է 2022 թվականի նոյեմբերի 13-ին ժամը 16:14-ին:

Պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձը նույն թաղամասի 44-ամյա բնակիչ է:

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 31 հատ պարկուճ և 2 հատ փամփուշտ: 44-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 24 հատ S & B 7,62*25 գրառմամբ փամփուշտ: Վերջինիս կինը վարույթն իրականացնող մարմնին է ներկայացրել «COLT տեսակի», «Մակարով» տեսակի ատրճանակին նմանվող, ինչպես նաև «INFORCE» գրառմամբ ատրճանակներ, «ВЕПРЬ-КМ» տեսակի ինքնաձիգ, 66 հատ 9մմ տրամաչափի փամփուշտ, 1 պարկուճ, 2 հատ փամփշտատուփ, որոնք առգրավվել են: Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել համապատասխան փորձաքննություններ:

44-ամյա տղամարդը ձերբակալվել է ՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս