Բաժիններ՝

ՄԱԿ-ը Վրաստանին 3,4 մլն եվրո կտրամադրի

Վրաստանի շրջակա միջավայրի եւ գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան եւ ՄԱԿի Պարենավորման եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՖԱՕ) ներկայացուցիչ Ռայմունդ Ելեն Թբիլիսում ստորագրել են համաձայնագիր հանրապետությանը 3,4 միլիոն եվրո տրամադրելու մասին՝ պարենային անվտանգության ապահովման նպատակով սանիտարական եւ բուսասանիտարական միջոցառումների աջակցման համար:

Այդ մասին նոյեմբերի 14-ին հաղորդել են Վրաստանի շրջակա միջավայրի եւ գյուղատնտեսության նախարարությունում: «Այս համաձայնագիրը նախարարության եւ ՄԱԿ-ի Պարենավորման եւ գյուղատնտեսության կազմակերպության միջեւ հերթական հաջող համագործակցության օրինակն է: Կարեւոր է, որ մենք սկսում ենք նոր նախագիծ, որի իրականացմանը միասին կմասնակցեն ՖԱՕ-ի, Չեխիայի Հանրապետության, Եվրամիության եւ Շվեդիայի Թագավորության փորձագետները:

Հիշյալ նախագծի հաջող իրականացումը կդառնա հերթական քայլը ԵՄ-ին Վրաստանի ինտեգրացման ճանապարհին»,- մեջբերում է մամուլի ծառայությունը Ելեի խոսքը փաստաթղթի ստորագրման արարողությունից հետո: Նախագիծը կիրականացվի Եվրոպական հարեւանության Գյուղի եւ գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակներում, ծրագիր, որը գործում է 2013 թվականից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս