ՌԴ Պետդումայի պատգամավորը Շիրակի մարզպետին հրավիրել է Մոսկվա

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնեցին Շիրակի մարզպետարանից:

Մարզպետը ողջունել է հյուրերին և խոսել հայ-ռուսական բարեկամության կարևորության մասին։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա արդյունավետ գործակցությանն, ինչպես նաև Շիրակի մարզի հետ ՌԴ առանձին երկրամասերի ապակենտրոնացված համագործակցությանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՌԴ Կուրսկի և Ուլյանովսկի երկրամասերի հետ Շիրակի մարզի համագործակցությունը ամրապնդելուն և այդ առնչությամբ նոր քայլեր ձեռնարկելուն վերաբերող հարցերի։

ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Շիրակի մարզպետին պատասխան այցով հրավիրել է Մոսկվա։

Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են հուշանվերներով։

Տեսանյութեր

Լրահոս