Հայաստանի ԱԳ նախարարը մասնակցել է Փարիզի խաղաղության հինգերորդ համաժողովի աշխատանքներին
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Փարիզի խաղաղության հինգերորդ համաժողովի աշխատանքներին:
Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
Նոյեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել էր Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ: Արարատ Միրզոյանը զրուցակցին էր ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման հետ կապված վերջին զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի, տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել էր, որ Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներն ու ռազմատենչ հռետորաբանությունը խաթարում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերը: