ԿԸՀ-ում կփորձարկվի դրոշմակնքման համար հատկացվող թանաքանյութը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում փետրվարի 12-ին` ժամը 13.00-ին, տեղի կունենա քվեարկության օրն անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվող թանաքանյութի փորձարկումը:

Ինչպես «Pastinfo.am» -ին հայտնեցին ԿԸՀ մամուլի ծառայությունից, թանաքանյութի փորձարկմանը կարող են ներկա գտնվել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները, ինչպես նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրված տեղական հասարակական և միջազգային կազմակերպությունները, որոնք դիտորդական առաքելություն են իրականացնելու 2013թ. փետրվարի 18-ի Հանրապետության Նախագահի ընտրություններին:

Փաստինֆո

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728