Դեռահաս աղջնակը բարձրությունից ձորն է գլորվել
![](https://168.am/wp-content/uploads/2012/12/Tunavorum.jpg)
Փետրվարի 11-ին, ժամը 12.49-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Օրբելյան փողոցի մոտակայքում քաղաքացին բարձրությունից ձորն է գլորվել: Այս մասին հաղորդում է ԱԻ նախարարությունը։ Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները ձորից դուրս են բերել 1999 թ. ծնված Լուսինե Գալստյանին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիս քաղաքի բժշկական կենտրոն: Տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր: