Դեսպան Սմբատյանն ու Վրաստանի վարչապետն ընդգծվել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին նոյեմբերի 10-ին ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Ինչպես  հայտնեցին Վրաստանում ՀՀ դեսպանությունից, Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է ՀՀ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք Վրաստանում։

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Վրաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների և բազմաոլորտ համագործակցության վերաբերյալ։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի, ընդգծվել է Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը։

Տեսանյութեր

Լրահոս