Բաժիններ՝

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Արևելյան միջերկրածովյան պատժամիջոցները Թուրքիայի դեմ

Եվրախորհրդի կայքում արված հայտարարության մեջ նշվում է, որ «Արևելյան Միջերկրականում նավթի հետախուզման համար Թուրքիայի չարտոնված գործունեության պատճառով» սահմանված պատժամիջոցները երկարաձգվել են ևս մեկ տարով։

Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը՝ հղում անելով ԵՄ խորհրդի պաշտոնական կայքին:

ԵՄ խորհուրդը որոշել է պատժամիջոցները երկարաձգել մինչև 2023 թվականի նոյեմբերի 12-ը:

ԵՄ պատժամիջոցները տարածվում են այն կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց վրա, որոնք ածխաջրածինների պաշարների որոնման չարտոնված աշխատանքներ են կատարել:

Ըստ պատժամիջոցների՝ նախատեսվում է տվյալ անձանց մուտքի արգելք ԵՄ երկրներ, և այդ երկրներում նրանց բանկային ակտիվների սառեցում:

2020 թվականի նոյեմբերի 11-ին Միությունը որոշել էր պատժամիջոցներ Թուրքիայի դեմ։

Որոշումը մեկ տարով երկարաձգվել էր նախորդ տարվա նոյեմբերի 11-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս