Իրանն առայժմ կատարում է միջուկային գործարքի շուրջ պարտավորությունները. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Իրանն այս պահին կատարում է միջուկային գործարքի շուրջ իր պարտավորությունները: Այդ մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ Եգիպտոսի Շարմ Էշ Շեյխ քաղաքում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության պարփակ կոնվենցիայի 27-րդ խորհրդաժողովի (СОР27) հարթակներում:
«Իրանն առայժմ կատարում է իր պարտավորությունները»,- ասել է Գրոսին, նրա ելույթը հեռարձակվել է գործակալության սոցցանցերում: «ԳՀՀՊ-ն (Գործողությունների համատեղ համապարփակ պլան – ծանոթ. խմբ.) չի մահացել, այն պայքարում է դժվարությունների դեմ: Բանակցությունները շարունակվում են, թեեւ տանջալից դանդաղ տեմպերով»,- մեկնաբանել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը միջուկային գործարքի հեռանկարները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: