Արցախի պետական նախարարը հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը նոյեմբերի 9-ին այցելել է Ստեփանակերտի Զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել արցախյան 44-օրյա պատերազմում հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին: Ինչպես  հայտնում են Արցախի պետական նախարարի աշխատակազմից, Ռուբեն Վարդանյանի հետ զինվորական պանթեոն են այցելել նաև նրա խորհրդականները:

Ռուբեն Վարդանյանն իր զորակցությունն է հայտնել հուշահամալիր այցելած զոհվածների հարազատներին:

Տեսանյութեր

Լրահոս