Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի «Տրանսպորտային շաբաթ-2022»-ին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, տեղակալ Արմեն Սիմոնյանը և նախարարության արտաքին կապերի վարչության խորհրդական՝ առանձին գործառույթներ համակարգող Վլադիմիր Արեստակյանը Մոսկվայում կմասնակցեն «Տրանսպորտային շաբաթ-2022» միջոցառման նիստերին:
Նրանց գործուղելու մասին որոշումը նոյեմբերի 8-ին կայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այն հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարում կայքում:
«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության արտաքին կապերի վարչության խորհրդական՝ առանձին գործառույթներ համակարգող Վլադիմիր Արեստակյանին 2022 թվականի նոյեմբերի 15-17-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ «Տրանսպորտային շաբաթ-2022» միջոցառման նիստերին մասնակցելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ: