Բռնցքամարտի աշխարհի 2023 թվականի առաջնության մրցանակային ֆոնդը ռեկորդային է
Բռնցքամարտի 2023 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում: Աշխարհի առաջնությունը կկայանա մայիսի 1-14-ը:
Առաջնության մրցանակային ֆոնդը պատմական է: Առաջին տեղը զբաղեցրած բռնցքամարտիկը կստանա 200.000, երկրորդ տեղը` 100.000, երրորդ մրցանակակիրները` 50.000 ԱՄՆ դոլար: Մրցանակային ֆոնդն ընդհանուր առմամբ կազմում է 5,2 միլիոն ԱՄՆ դոլար:
«Աշխարհի 2023 թվականի առաջնությունը կլինի լավագույնների մեկը պատմության մեջ, քանի որ առաջնության մրցանակային ֆոնդը կլինի ռեկորդային: Արդեն եղել եմ Տաշքենդում: Նրանք կարող են լավ օրինակ ծառայել աշխարհի մի շարք երկրների համար»,-ասել է բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլյովը:
Բռնցքամարտի 2022 թվականի Եվրոպայի առաջնությունը կայացել էր Երևանում: