Բաժիններ՝

Բասկետբոլի տարբեր տարիքային հավաքականներում մարզչական նշանակումներ են եղել

Հայաստանի բասկետբոլի տարբեր տարիքային հավաքականներում մարզչական փոփոխություններ են տեղի ունեցել:

Այս մասին հայտնում է ֆեդերացիան: 2023 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում տղաների Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը կգլխավորի Արեգ Վաթյանը:

2017 թվականին նա գլխավորել է տղաների Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը, որը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոն: Իսկ 2022 թվականին նրա գլխավորությամբ աղջիկների Մ16 հավաքականը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի փոխչեմպիոն:

Իսկ Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իր աշխատանքը կշարունակի Զորիկ Իսաջանին: 2007- 2009 եղել է «Րաֆֆի» միության գլխավոր մարզիչը, 2010-2015թթ. Գլենդել քոլեջի օգնական մարզիչ: 2015 թվականից մինչև օրս հանդիսանում է Մերդինյան վարժարանի ընդհանուր մարզական պատասխանատու։ 2022 թվականին նրա գլխավորությամբ տղաների Մ16 հավաքականը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի փոխչեմպիոն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի Մ16 և Մ18 տարեկան տղաների և աղջիկների հավաքականները կմասնակցեն Եվրոպայի C դիվիզոնի առաջնություններին, ինչպես նաև հայտ կներկայացվի Մ18 տարեկան աղջիկների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը Հայաստանում անցկացնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս