Բաժիններ՝

Մասիսի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերել են Երևանում

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 5-ին Երևան քաղաքի Դավիթաշենի 4-րդ թաղամասում հայտնաբերվել և Մասիսի բաժին է տեղափոխվել 44-ամյա Արման Կ.-ն, որը ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս