Բաժիններ՝

Թաիլանդում ԱԽՏՀ-ի համաժողովի անվտանգությունը կապահովվի շուրջ 25.000 ոստիկան

Շուրջ 25 հազար ոստիկաններ կապահովեն Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) համաժողովը, որի ղեկավարների հանդիպումը պլանավորված է նոյեմբերի 18–19-ը Թաիլանդի մայրաքաղաքում: Այդ մասին Bangkok Post թերթին հայտնել է ոստիկանության պետի տեղակալ Չինափաթ Սարասինը:

Նրա խոսքով՝ իրավապահների մի մասը կհերթապահի համաժողովի մասնակիցների ավտոմեքենաների ընթացքի երթուղիներում, մյուսն՝ իրադրության հսկման համար: Բացի դրանից, ոստիկանները կհերթապահեն հյուրանոցներում, որտեղ կիջեւանեն պատգամավորները:

«Ոստիկանությունը հետեւում է բոլոր քաղաքական եւ ապստամբական խմբերին»,- նոյեմբերի 7-ին մեջբերում է անում հրատարակությունը Սարասինի խոսքից: Նա նաեւ հասարակայնությանը հորդորել է ուշադրություն դարձնել ցանկացած կասկածելի գործությունների եւ դրանց մասին նախազգուշացնել իրավապահ մարմիններին:

Մոտ օրերս մայրաքաղաքի մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն՝ հյուրանոցներից մինչեւ Սիրիքիթ թագուհու կոնֆերենց-կենտրոն ավտոշարասյուների երթեւեկության փորձերի անցկացման համար, որտեղ տեղի կունենա համաժողովը: Համաժողովի անցկացման շրջանում փողոցների լրիվ փակումը կգործի նոյեմբերի 16-ից մինչեւ 21-ը: Մինչդեռ իշխանությունները նոյեմբերի 16  8-ը ոչ աշխատանքային օրեր են հայտարարել Բանգկոկում եւ հարեւան նահանգներում: ԱԽՏՀ-ի կազմի մեջ են մտնում 19 երկրներ եւ երկու տարածքներ:

Դրանց թվում են 12 հիմնադիրներ՝ Ավստրալիան, Բրունեյը, Ինդոնեզիան, Կանադան, Մալայզիան, Նոր Զելանդիան, Սինգապուրը, ԱՄՆ-ը, Թաիլանդը, Ֆիլիպինները, Հարավային Կորեան եւ Ճապոնիան: Նաեւ մասնակիցներ են ՉԺՀ-ն (անդամակցել է 1991 թվականին), Մեքսիկան եւ Պապուա Նոր Գվինեան (1993), Չիլին (1994), Ռուսաստանը, Վիետնամը եւ Պերուն (1998): 1991 թվականին ԱԽՏՀ-ին են միացել երկու չինական տարածքներ՝ Հոնկոնգը եւ Թայվանը: Թաիլանդը կազմակերպությունում նախագահությունն ընդունել է Նոր Զելանդիայից եւ այն կհանձնի ԱՄՆ-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս