Բաժիններ՝

Ավտոմեքենան ընկել է գետը

Փետրվարի 10-ին, ժամը 22.08-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Լեռնանցք ավտոճանապարհի 4-րդ կմ-ում «ՎԱԶ-2106» մակնիշի  ավտոմեքենան դուրս է եկել կամրջի երթևեկելի գոտուց և ընկել գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 36 ML 721 պետհամարանիշով ավտոմեքենան կամրջից (15 մ) ընկել է գետը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ 1972 թ. ծնված Հ. Հակոբջանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմոեքենան և կանխել գազի արտահոսքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս