Նոր նշանակում՝ քաղաքապետարանում
Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետ է նշանակվել Վահան Արսենյանը:
Այս մասին Երևանի քաղաքապետարանում նոյեմբերի 7-ին մեկնարկած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
«Շնորհավորում եմ: Կարծում եմ, որ այն աշխատանքները, որն ունենք քաղաքապետարանում և համատեղ պետք է ներկայացնենք, Ձեր փորձով հնարավորություն կլինի էլ ավելի արդյունավետ իրականացնել»,-ասաց քաղաքապետը: