Գողության փորձի համար հետախուզվող 25-ամյա Էդգար Մ.-ն հայտնաբերվել է
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 3-ին Կոտայքի մարզի Պտղնի գյուղում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 25-ամյա Էդգար Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի (Գողության փորձը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին: