Իտալիայում երկրի առաջնահերթություն են համարել ԵՄ-ի ընդլայնումն Արեւմտյան Բալկանների երկրների հաշվին

Եվրամիության ընդլայնումն Արեւմտյան Բալկանների երկրների հաշվին Իտալիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է: Այս հայտարարությամբ հանդես է եկել հանրապետության արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Անտոնիո Տայանին, որը նոյեմբերի 3-ին Բեռլինում մասնակցել է տարածաշրջանի երկրների գագաթնաժողովի աշխատանքին:

«Անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար անհրաժեշտ է սերտ համագործակցություն: ԵՄ-ի ընդլայնումն արեւմտաբալկանյան երկրների հաշվին առաջնահերթություն է Իտալիայի համար»,- գրել է նա Twitter-ում:

Իտալիայի ԱԳՆ ղեկավարը նոյեմբերի 3-ին Բեռլինից կմեկնի G7-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որը բացվում է Գերմանիայի Մյունստեր քաղաքում: Տայանին՝ Եվրախորհրդարանի նախկին նախագահը, առաջին անգամ է մասնակցում միջազգային հանդիպումների՝ որպես Իտալիայի արտաքին գործերի նախարար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930