Բաժիններ՝

Երևանի Մնջախաղի թատրոնի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են

Կառավարությունը լրացուցիչ գումար կհատկացնի Երևանի Մնջախաղի պետական թատրոնի վերակառուցման համար։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։

«Թատրոնի շինարարական աշխատանքները մեկնարկել են, ընթանում են։ Այս պահին 100 միլիոն դրամից ավելի գումար է ծախսվել շինարարական աշխատանքների համար, սակայն որոշ խնդիրներ են առաջացել տեխնիկական հարկի, վերելակի վերակառուցման հետ կապված։ Որոշակի խնդիրներ կային նաև պատմական հուշարձան որակելու առումով՝ շինարարական ընթացքը դադարեցվել էր բավականին երկար ժամանակ»,- ասաց Ղուլարյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս