Պարզվել է մահվան ելքով վրաերթի ենթարկված տղամարդու ինքնությունը
Հոկտեմբերի 21-ին, ժամը 23.36-ին, Կոմիտասի պողոտայում «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել անձը չպարզված տղամարդու: Նա մարմնական վնասվածներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մահացել էր:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նոյեմբերի 2-ին պարզվել է, որ մահվան ելքով վրաերթի ենթարկված տղամարդը Երևանի բնակիչ 1951 թ. ծնված Արտյոմ Վլասովն է:
Նախաքննությունը շարունակվում է: