Բաժիններ՝

Հոկտեմբերին աշխարհում սովյալների թիվը 2 միլիոնով ավելացել է

Հոկտեմբերին աշխարհում սովյալների թիվը 2 միլիոնով ավելացել է: Այդ մասին, ինչպես Telegram-ալիքում հաղորդում է Հացահատիկ արտահանողների միությունը, վկայակոչելով ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագրի (WFP) տվյալները:

Ինչպես նշված է միության նյութերում, ամենից շատ պարենի մատչելիությունը նվազել է Աֆրիկայի երկրներում, այդ թվում Մոզամբիկում, Եթովպիայում եւ Քենիայում: Բացի դրանից, պարենի մատչելիությունը նվազել է Մադագասկարում եւ Աֆղանստանում:

Պարենավորման համաշխարհային ծրագրի տվյալների համաձայն՝ Աֆղանստանում թերասնումից տառապում է երկրի բնակչության ավելի քան 90 տոկոսը: Հացահատիկ արտահանողների միոթյան ղեկավար Էդուարդ Զեռնինի կարծիքով՝ հացահատիկային գործարքը չի լուծել աշխարհի սովի խնդիրը:

Այդ առնչությամբ, Ռուսաստանն սկսել է իր նախաձեռնությամբ օգնել կարիքավոր երկրներին: ՏԱՍՍ-ի հետ կայացած զրույցում նա նշել է, որ, բացի ամենաաղաքատ երկրներին մինչեւ 500 հազար տոննա հացահատիկի մարդասիրական օգնությունից, որ հայտարարել է ՌԴ-ի գյուղատնտեսության նախարարությունը, ռուսաստանցի արտահանողները կարիքավոր երկրներին միլիոնավոր տննաներով ցորեն եւ այլ հացահատիկային մշակաբույսեր են մատակարարում բարձրմրցակցային գներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս